Foto

Լեհաստանը ԱՄՆ-ից 1,33 միլիարդ դոլարի հրթիռներ կգնի

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Լեհաստանին 1,33 միլիարդ դոլարով 400 AIM-120D միջին հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռների վաճառքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Պենտագոնի Անվտանգության համագործակցության գործակալության հայտարարությանը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի և զենքի մատակարարումների համար։

Գործարքը կներառի նաև AIM-120D նավագնացության կոնտեյներներ, ուղղորդման համակարգերի հավաքածուներ, ծրագրային ապահովում, պահեստամասեր և այլ սարքավորումներ, ասվում է հայտարարության մեջ:

lurer.com