Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները թաղապետարանի շենքում այսօր ծեծի են ենթարկել հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։
Panorama.am-ը դիմեց ՆԳՆ ոստիկանության հանրային կապերի բաժին՝ ծեծի դեպքի քննության ընթացքից տեղեկանալու նպատակով։
«Այս պահին այդ միջադեպի հետ կապված ունենք ձերբակալված 6 անձ, կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար»,-հայտնեցին ոստիկանության հանրային կապերի բաժնից։
Ճշտող հարցին, թե արդյոք ձերբակալվածների թվում է վարչական շրջանի ղեկավարը՝ ոստիկանությունից հայտնեցին, որ ձարբակալվածների անունների դեռ չեն տիրապետում։