Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդին «Բարսելոնայի» դեմ կայացած Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում (3:2) ստացել է ազդրի քառագլուխ մկանի վնասվածք, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբի բժշկական անձնակազմի կողմից իրականացված հետազոտություններից հետո Ֆերլան Մենդիի մոտ հայտնաբերվել է աջ ազդրի քառագլուխ մկանի ջիլի վնասվածք։ Ակումբը կշարունակի հետևել նրա առողջական վիճակին»,— նշված է մադրիդյան ակումբի պաշտոնական հաղորդագրության մեջ։
AS-ի տեղեկություններով՝ 29-ամյա պաշտպանը բաց կթողնի 10-12 շաբաթ և չի մասնակցի այս մրցաշրջանի մնացած խաղերին։ Բացի այդ, նա չի կարողանա օգնել թիմին նաև ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունում, որը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 13-ը՝ ԱՄՆ-ում։
Ընթացիկ մրցաշրջանում Մենդին «Ռեալի» կազմում մասնակցել է 31 հանդիպման և կատարել է 2 գոլային փոխանցում