Չինաստանի Շանսի նահանգի մայրաքաղաք Թայյուանի բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է 17 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Xinhua լրատվական գործակալությունը։
Վիրավորներից չորսը գտնվում են ծանր վիճակում, ևս երեքը դուրս են գրվել բուժում ստանալուց հետո։
Պայթյունը տեղի է ունեցել Սյաոդյան շրջանում ապրիլի 30-ին՝ տեղական ժամանակով 13:00-ի սահմաններում։ Ժամը 15:00-ի դրությամբ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է։
Փրկարարական խմբերն անվտանգության ստուգումներ են անցկացնում տուժած շենքում։ Հետաքննություն է ընթանում պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ։