Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների մեծամասնությունը հավանություն է տվել է Քրիստոնեական-դեմոկրատական միություն և Քրիստոնեական-սոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքի հետ կոալիցիոն համաձայնությանը՝ բացելով ուղի Գերմանիայի նոր կառավարության ձևավորման համար։ Այս մասին հաղորդում է RND լրատվական հարթակը։
Նախարարների նոր կաբինետի ձևավորման համար այլևս խոչընդոտներ չկան։ Ավելի վաղ պայմանագրին հավանություն էր տվել ՔԴՄ/ՔՍՄ-ն։
Քրիստոնյա դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի ընտրությունը որպես Գերմանիայի նոր կանցլեր տեղի կունենա Բունդեսթագում մայիսի 6-ին: Նույն օրը երդում կտան նրա կառավարության անդամները:
աղբյուրը՝ politik.am