Foto

Ինչու միջազգային հանրությունը և համանախագահները չդատապարտեցին Ադրբեջանի գործողությունները․ Քոչարյանի գնահատականները

«Ես համոզված եմ, որ հնարավոր էր ինչ-որ արդյունքների գալ, իսկապես, հնարավոր էր արդյունքների գալ, և վերջերս նաև շատ էին խոսում դրա մասին, 2019 թ․-ին եղել է շատ հետաքրքիր առաջարկ, որը պետք էր ընդունել։ Ուղղակի, մերժվեց, նույնիսկ հայկական կողմը չի էլ բանակցել։ Ուղղակի արհամարհել են, չենք հասկանում՝ էս ի՞նչ եք ասում։ Դրանից հետո նաև համանախագահողների մոտ հարց առաջացավ, որ հայկական կողմն ընդհանրապես պատրաստ չի որևէ կոնստրուկտիվ բանակցային գործընթացում մասնակցել։ Ես սա շատ վատ բան էր»,- ասել է Քոչարյանը՝ «Հայկական համալսարանի» ունկնդիրների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Երկրորդ նախագահի կարծիքով, սա պատճառներից մեկն էր, որ երբ պատերազմը սկսվեց, ոչ ոք չդատապարտեց Ադրբեջանին, և պատերազմի ընթացքում ուղղակի միջազգային հանրությունն առանձնապես չարձագանքեց։ 

«Երբ որ բանակցային գործընթացը քո մեղքով, քո նախաձեռնությամբ խաթարվում է, դու նաև այդ հետևանքների, պատասխանատվությունը պետք է կրես, և սա տրամաբանական է։ Հիմա նայեք՝ ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։ Զելենսկին բավական կտրուկ քայլեր է անում այս վերջին օրերին, 2 օր առաջ, 1 շաբաթ առաջ, և Միացյալ Նահանգները, որ այն հիմնական երկիրն էր, ում միջամտությամբ և օգնությամբ պատերազմի ժամանակ Ուկրաինան դիմանում էր, հիմա այդ երկիրը այնպիսի հայտարարություններ է անում, որ շատ թանկ և ծանր է նստելու Ուկրաինայի վրա։ Ես որոշակի զուգահեռներ տեսնում եմ․ անպատասխանատվություն, սա մեկ, և 2-րդ-ը՝ ուղղակի մարդիկ չեն հասկանում, թե ինչ են անում և ինչ հետևանքներ կարող է ունենալ, բայց անում են այդ պահին հայրենասեր երևալու համար»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։

Նախագահ Քոչարյանը մաս-մաս բացատրեց, թե որտեղից են առաջացել բանակցային սխալները և, ձախողման մասին հայտարարելով, ինչ նկատի ունեն։ Պարզ է դառնում նաև, թե ինչու միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար, նույնիսկ Մինսի խմբի համանախագահներն այդ մեղադրանքները հնչեցնելուց խուսափեցին։ Այսինքն՝ ՀՀ-ն փաստացի հրաժարվել է բանակցելուց, որի հետևանքը պիտի պատրեազմը լիներ։ Երբ երկու հոգի վիճում են՝ մինչև բռունցքներով հարվածելը փորձում են կանխել, խոսել, իսկ եթե արդեն բանը հասնում է հարվածներին (պատերազմին), նշանակում է խոսքով (բանակցություններով) խնդիրը հարթել հնարավոր չէր։

Այսինքն՝ բանակցություններից հրաժարվելիս, պետք էր պատրաստ լինել հետևանքներին։ 2019թ-ին ստացած առաջարկությունները մեժելիս Փաշինյանի գնահատմամաբ՝  իր աչքի առաջ եղել է այն, որ իրեն չասեն դավաճան։ Փաստացի վարչապետը սա էլ չի կարողացել այնպես մատուցել, որ իրեն դավաճան չասեն։ Այո՛ իրեն համարում են դավաճան՝ հաշվի առնելով արդյունքները և դրանից հետո տեղի ունեցածը, արված արտահայտությունները։ Եթե հիմա Փաշինյանին պատադրում են անել հայտարարություններ, որը ստիպված  է լինում ասել, 2019թ-ին այսչափ ստորացուցիչ չէր լինի՝ թեկուզ դավաճանի պիտակը կրելով։ Այսչափ հարևան պետությունները և միջազգային կազմակերպությունները չէին ծաղրի նրան։

Եվ եթե հիմա, այս փուլում, հատկապես արտաքին քաղաքական և ռազմական ոլորտներում վարչապետն ընդունում է, որ ինքը և իր թիմը 7 տարի մնացել են նույն դասարանում ապա պետք է, առնվազն սա ընդունելով, չշարունակել այդ տրամաբանությամբ առաջ շարժվել։ Պետք է դիտրակել, որ թշնամին 7 տարի արդեն առաջ է և հիմա որքան էլ գերազանցիկ սովորեն, դժվար կարողանան հավասարվել կամ առաջ անցնել։ Տեղը պետք է զիջել, գոնե այլ 7-րդ դասարանցու կամ գուցե 8 կամ 9, բաց ոչ թե առաջին դասարանից սկսել ձգտել 7-րդ դասարանի։

Այս պատկերն ու տպավորությունները միայն Փաշինյանի կարծիքը չեն, սա նաև միջազգային հանրության տեսակետն է և իրենց հարբարություները կառուցում են հասուն 7-րդ դասարանցու հետ, այլ ոչ թե 1-ին դասարանցու։

Եվ հենց այս դասարանների տարբերությունն է պատճառը, ըստ նախագահ Քոչարյանի, որ դարձավ միջազգային հանրությունն այդպսի կեցավածք ունի հիմա։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան