Իրանի Սպահանի նահանգում գտնվող «Ավանար Պարսիան» ընկերությունում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու մարդ զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Iran International հեռուստաալիքը։
Տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը գործում է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի հսկողության ներքո և գործունեություն է ծավալում հրավառության և վառոդի արտադրության ոլորտում։
Սա Սպահանի նմանատիպ ընկերություններում պայթյունների առաջին դեպքը չէ։
Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։