Foto

Ուկրաինայում հակամարտությունը գտնվում է իր վերջին փուլում․ Թրամփ

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը գտնվում է իր վերջին փուլում։

«Մենք ստիպված ենք լինելու մոտ մեկ շաբաթ հետևել այս ամենի զարգացմանը։ Մենք գտնվում ենք եզրափակիչ փուլում։ Եվ կրկին, սա Բայդենի պատերազմն է։ Ես չեմ ուզում դրա պատասխանատվությունը կրել, չեմ ուզում, որ դա ինձ վրա լինի», - ասել է նա The Atlantic ամսագրին տված հարցազրույցում։

Թրամփը նաև նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը չպետք է սկսվեր և չէր սկսվի, «եթե դա իրենից կախված լիներ»։