Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է:
Տոնի առթիվ՝ Ազգային երգ ու պարի ակադեմիան, «Կարին» ավանդական երգ ու պարի խմբի գլխավորությամբ, նորովի և աննախադեպ մասշտաբներով նշելու է պարի միջազգային օրը Հայաստանում:
«Ապրիլի 29-ին՝ երեկոյան 19։00-ին, բոլորս կհավաքվենք Երևանի Ազատության հրապարակում և ազգային, համախմբված ոգով կնշենք Պարի միջազգային օրն ու աշխարհին կներկայանանք մեր անզուգական, ոգեղեն ու իմաստավոր, հազարամյակների պատմություն ունեցող ՀԱՅ ավանդական պարով»,- նշված է հայտարարության մեջ: