Foto

ԱՄՆ իշխանությունները քաղցկեղով հիվանդ 4-ամյա տղային արտաքսել են Հոնդուրաս

ԱՄՆ իշխանությունները ծանր հիվանդ չորսամյա տղային արտաքսել են Հոնդուրաս։ Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների ներգաղթի ազգային նախագիծը (NIPNLG):

Երեխան, ով տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով, և նրա յոթամյա քույրը ԱՄՆ քաղաքացիներ են, սակայն նրանց մայրն անօրինական է եղել երկրում։ Երեխաների հայրը օրինական հիմքեր է ունեցել ԱՄՆ-ում ապրելու համար, սակայն չէր կարող ազդել իրավիճակի վրա, քանի որ մայրն ու երեխաները գտնվում էին անհաղորդ վիճակում։

Իրավապաշտպանները կատարվածն անվանել են «խելքից դուրս», ինչը ոտնահարում է սահմանադրական երաշխիքները և մարդու հիմնարար իրավունքները, և պահանջել են պատասխանատվության ենթարկել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են դրա համար։

lurer.com