Foto

Իսրայելի վարչապետը և Էրդողանը կայցելեն Ադրբեջան

«The Times of Israel»-ը հաղորդում է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 8-ին կայցելի Բաքու։ Այդ օրը նա բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կհանդիպի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այցը կավարտվի նույն օրը։


Իսրայելի վարչապետի այցից հետո, մայիսին սպասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու։ Սակայն, պաշտոնապես երկու այցելությունների միջև որևէ կապ չկա։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Էրդողանը մտադիր է այցելել Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու երկկողմ միջկառավարական հանձնաժողովի չորրորդ համատեղ նիստին։

lurer.com