Գիշերվա ընթացքում ՌԴ հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ռուսական շրջանների վրա որսացել և ոչնչացրել են ուկրաինական ավիացիոն տիպի 115 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ Telegram ալիքը։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերը օդից հարձակվել են Ռուսաստանի վրա ապրիլի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով՝ 20:50-ից մինչև ապրիլի 28-ի՝ ժամը 04:35-ը:
Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը ոչնչացվել է Բրյանսկի շրջանում՝ 102: Եվս 9 անօդաչու թռչող սարք է վնասազերծվել Ղրիմի տարածքում, ևս 2-ը ոչնչացվել է Ղրիմի տարածքում, ևս 2-ը՝ Բելգորի շրջանում:
Աղբյուրը ՝ Lurer.com