Լիմասոլում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Մհեր Օհանյանը դարձել է Եվրոպայի առաջնության չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Սամբոյի ֆեդերացիան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 64 կգ Արշակ Բեկչյանը դարձել է փոխչեմպիոն։
Հայաստանի մեծահասակների հավաքականը ԵԱ-ում ելույթներն ավարտել է 1 ոսկե և 5 բրոնզե մեդալներով: Հայաստանի թիմից պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել մարտական սամբոյի ներկայացուցիչներ Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արթուր Մալխասյանը (79 կգ) և մարզական սամբոյի ներկայացուցիչ Դավիթ Հովսեփյանը (58 կգ):