ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Հայաստանի մի շարք պահանջներ, որոնք վերաբերում էին Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող հայերի պահման պայմաններին և վերաբերմունքին:
Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Հաշվետվության մեջ նշվում է, որ ուսումնասիրելով ադրբեջանական կողմի պատասխանը և գործով համապատասխան ապացույցները՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ, Դատարանը որոշել է չպահանջել լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև չպահանջել անկախ հետաքննություն կամ փորձագիտական կարծիք բանտարկյալների կալանքի պայմանների վերաբերյալ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։