Foto

Զախարովան գեներալ Մոսկալիկի սպանությունը ահաբեկչություն է անվանել

ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը սպանվել է ուրբաթ օրը՝ ահաբեկչական հարձակման հետևանքովԱյս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Գլխավոր հարցն այն է, թե ինչպես կարելի է դադարեցնել պատերազմը Եվրոպայի, աշխարհի կենտրոնում։ Մենք ամեն օր այնքան զոհեր ենք տեսնում: Նույնիսկ այսօր Մոսկվայում, ահաբեկչության հետևանքով, ռուս զինվորական է սպանվել», - ասել է նա լրագրողներին։ 

Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն հայտնել էր, որ Բալաշիխայում տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել սպանության և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։ Ըստ քննիչների՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարքը՝ լցված բեկորներով։