Երեկ՝ Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը էլ
ավելի բազմամարդ էր, քան նախորդ մի քանի տարիներին։ Պատճառը բնավ հյուրերը կամ պետական
մակարդակով հրավիրված պատվիրակություները չէին։ Ավելին՝ պետական մակարդակով ո՛չ հանձնաժողով ձևավորվեց, ո՛չ էլ առանձնապես ջանք
գործադրվեց 110 ամյա անմահ հիշողությունն արժևորելու համար։ Նախորդ տարիներին Հայաստան
էին ժամանում երկրների նախագահներ, պատվիրակություններ և միջազգային
կառույցների ներկայացուցիչներ։ Այս առումով հատկանշական էր հատկապես 100 ամյակի միջոցառումները։
Այնժամանակ ստեղծված հանձաժողովը նախագահ Սարգսյանն անձամբ գլխավորեց,
իսկ քարտուղարը Ցեղասպանության թանգարանի այն ժամանակվա տնօրեն Հայկ Դեմոյանն էր։ Ներառված
էր Կաթողիկոսը, Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը
և բոլորը նախարարները, դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև
արտախորհրդարանական ուժերի ղեկավարները։
Այսինքն Ցեղասպանության հարցը համընդհանուր էր, բոլորի համար այն արժեք էր և միավորում
էր՝ անկախ քաղաքական հայացքներից։ Ժամանակին մի քանի հարցերում կար նման մոտեցում։ Ցեղասպանություն,
Արցախ, Սփյուռ և սահմանին առնչվող ցանկացած միջադեպ - սրանք մեկ բռունցք էին դարձնում
յուրաքանչյուր հայի։ Գուցե հենց սա՞ էր ամուր պետության և պետականության հիմքը։
Երեկ համախմբվածությունն այլ տեղում էր՝ չկար պետական աջակցություն, էական նվազել
էին պետական հաստատությունների կոլեկտիվներով այցելությունները, հրավիրյալ այլ երկրների նախագահներ ու
բարձաստիճան պաշտոնյաներ չկային, երկեղեցին կրկին իշխանությունից առանձին այցելեց, դեսպանները
պետական պատիվիրակությունից առանձին ծաղիկներ խոնարհեցին, սակայն հանրություն այս ամենն
իր ուսերին վերցրեց։ Յուրքանչյուրը հուշահամալիր այցելեց ի նշան բողոքի, ի հեճուկս ուրացման։
Քաղաքացիները հուշահամաիր էին այցելում՝ ասելու, որ իրենք համաձայն չեն վարվող
քաղաքականության հետ։ Համաձայն չեն, որ իշխանությունը հայտարարում է, թե Ցեղասպանության
ճանաչումն իրենց արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։ Գալիս էին իրենց բողոքի
ձայնը բարձրացնելու, որ պատրաստ չեն 1,5 մլն իրենց հայրենակիցների հիշատակը, ազգի պատմությունը
փոխարինվի հայ-թուրքական առևտրային հարաբերություննով և մատչելի լոլիկներով։ Քաղաքացիների
տարբեր հարցումներ հենց նրա մասին էին, որ ուրանալ չի կարելի, որ ուացողը դավաճան է
և պիտի պատժվի։ Հայ եղեցեցին ոգեկոչման արարողության ավարտին բացեիբաց հնչեցրեց այն, ինչ մտածում և ուզում էին բարձրաձայնել բոլորը՝
նզովյալ պիտի լինեն Ցեղասպանությունը, ազգի պատմությունն ու պետությունը սակարկողները։