Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահ է, որ Թուրքիան
ի զորու է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Թուրքական լրատվամիջոցներին
տված հարցազրույցում նախարարը նշել է, որ իր պատկերացմամբ՝ Անկարան հայ-թուրքական հարաբերությունների
կարգավորման գործընթացը գնահատում է դրական և այն կապում է Հայաստան-Ադրբեջան
բանակցային առաջընթացի հետ։
Նրա խոսքով՝ եթե հաջողվի լիովին կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները,
այդ հանգամանքը կարող է էականորեն նպաստել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության
ամրապնդմանը։ Իհարկե մոռանում է նաև նշել այն պարզ
հանգամանքը, որ իրենց իշխանությունն է թույլ տվել, որ Թուրքիան միջամտի հայ-ադրբեջանական
հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Թուրքիան հիմա փաստացի միակ միջորդն է, թեև հայտարարվել
էր առանց միջնորդի բանակցությունների մասին։
Միրզոյանը կարևորել
է հասարակական կարծիքի դերը՝ նշելով, որ ներկայումս խաղաղության հնարավորության շուրջ
ձևավորված համախմբումը ավելի լայն է, քան երբևէ։ Նրա կարծիքով՝ մենք կանգնած ենք ընտրության
առաջ՝ կենտրոնանալ «անցյալի ցավալի իրադարձությունների» վրա, թե՝ միասին կառուցել նոր,
ավելի լավ ապագա։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին,
ապա նախարարը հաստատել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ դա ներկայումս
Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից չէ։ Միրզոյանը նշել է, որ պետք
է տարբերել անցյալի նկատմամբ հարգանքը և անցյալի մեջ փակված ապրելու ցանկությունը։
Նրա համոզմամբ՝ ապագային նայելու համար անհրաժեշտ է համատեղ ուժերով գործել։
Դեռ մի կողմ թողնենք այն,
որ ԱԳ նախարարն, առանց որևէ հանրաքվե, հետազոտություն, հարցում անցկակցնելու, հայ
հասարակության կարծիքի վերաբերյալ գնահատականներ է տալիս։ Էականն այն է, որ, ի զարմանս հենց նույն հասարակության, հակասում է հենց իրենց կողմից հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության ծրագրին,
որն ընդունել են 2020թ-ին և հենց դա էին հայ
հանրությանը ներկայացնում, որպես 2021թ-ի նախընտրական ծրագրի հիմնական առանցք։
Ծրագրում հստակ նշված է․ « Ցեղասպանության կանխարգելումը միջազգային
ասպարեզում մեզ համար ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություն է: Որպես
20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած զոհերի ժառանգորդ՝ հայ ժողովուրդը և նրա
կողմից ստեղծված պետությունը հանձնառու են ազգային, կրոնական, էթնիկ, ռասայական խմբերի
և նրանց անդամների կյանքի իրավունքի պաշտպանությանը:
5.16 Համաշխարհային մակարդակով Հայաստանի
Հանրապետությունն իրականացնում է այս հանձնառությունը միջազգային համագործակցության
միջոցով և հանդես է գալիս այդ համագործակցության առաջատարի դիրքերից՝ հիմնվելով ՄԱԿ-ի
Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վրա:
5.17 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը
և դատապարտումը մեծ ավանդ է ներդնում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում»:
Ցեղասպանության գործընթացն ազգային անվտանգության անկյունքարը համարող
իշխանությունը հիմա պատրաստ է զիջել այդ անկյունաքարը՝ միայն այն պատճառով, որ ստորագրվի
ինչ-որ փաստաթուղթ, որի վրա ձևականորեն գրված կլինի՝ Խաղաղություն բառը։ Մինչ այս կնքված ցանկացած փաստաթուղթ փաստացի
չի գործել՝ նոյեմբերի 9-ը, հունվարի 11 և այլն։
Էականն այն է, որ այս իշխանությունն՝ ի դեմս ամեաբարձր օղակների՝
վարչապետի և ԱԳ նախարարի, հանցագործության մասին հաղրոդում են տալիս այդօրինակ հայտարարություններով։
Ցեղասպանության ճանաչման գործընթացն առաջնահերթություն չհամարելը հակասում է ՀՀ Սահմանդրության մի քանի դրույթի, ինչպես նաև Անկախության հռչակագրի հոդված 11-ին՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում
1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչման գործին:
Ազգային անվտանգության
ծառայությունը, գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն, անաչառ լինելու դեպքում, առնվազն պետք է քրեական վարույթ նախաձեռնեին ՀՀ վարչապետի և ԱԳ նախարարի նկատմամբ։
Սա նման է մի իրավիճակի,
երբ հանցագործը հրապարակավ հայտարարում է, որ մեղավոր է, բայց իրեն համոզում են, որ
այդպես չէ, նույնիսկ չեն էլ հարցաքննում։









