Ռուսաստանի 45 շրջաններում բենզինի գինը նվազել է, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ ներկայացնելով Պետական վիճակագրության դաշնային ծառայության տվյալները։
Շաբաթվա ընթացքում բենզինի գինն ամենից շատ նվազել է Դաղստանում՝ 9 տոկոսով, Բրյանսկի շրջանում դիզվառելիքի գինը նվազել է 5 տոկոսով, 3-4 տոկոսով նվազում է արձանագրվել Սևաստոպոլում և Տոմսկի, Վլադիմիրի ու Տյումենի շրջաններում, ներառյալ՝ Յամալ-Նենեցական և Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգները։ 2 և ավելի տոկոսով բենզինի գինը նվազել է Ինգուշեթիայում, Մորդովիայում և Կոմիում, ինչպես նաև Տամբովի, Օրյոլի և Նովոսիբիրսկի շրջաններում։ Մյուս 33 շրջաններում բենզինի գնի նվազման՝ 2-ից ավելի ցածր տոկոս է արձանագրվել։









