Foto

Կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 5-11-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.

◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,

◾️ Արաբկիրում՝ ամբողջ շաբաթ,

◾️ Շենգավիթում`օգոստոսի 5-6-ը և 9-ին,

◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 5-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ օգոստոսի 5-6-ը և 8-9-ը

◾️ Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

◾️ Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։