Foto

Մեղրի-Կապան ճանապարհին խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա

Երեկ՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Յուսաֆ Լ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Յուսաֆ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապանի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ավելին՝ սկզբնաղբյուրում