Ապրիլի 10-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կքննարկեն ոչ թե Ուկրաինայի, այլ դեսպանատների աշխատանքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
«Ուկրաինան բացարձակապես օրակարգում չկա, բանակցությունները կենտրոնացած են բացառապես դեսպանատների աշխատանքի վրա»,- նշել է նա։
Բրյուսն ընդգծել է, որ կողմերը կփորձեն «առաջընթացի հասնել դիվանագիտական առաքելությունների աշխատանքի հետագա կայունացման գործում»։
«Երկկողմ հարաբերությունների կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Ուկրաինայում հակամարտությունը լուծվի»-, հավելել է Պետդեպարտամենտի պաշտոնյան։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ստամբուլում կանցկացվի ռուս-ամերիկյան խորհրդակցությունների երկրորդ փուլը։
Ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը։
Մասնակիցների ձևաչափն ու կազմը կմնան անփոփոխ։ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղարի տեղակալ Սոնատա Կուլտերը։