Foto

Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար

Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը կարող է ԱՄՆ-ին վճարել մինչև 15 միլիոն դոլար դաշնային հարկ՝ աշխարհի առաջնությունում հաղթելու համար ստացած պարգևավճարներից։ Այս մասին հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Իսպանիայի հավաքականի պարգևավճարները կազմել են 50 միլիոն դոլար։

Աշխարհի առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 48 ազգային հավաքականների մասնակցությամբ՝ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում, հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը։

Մրցաշարի հաղթող է դարձել Իսպանիայի հավաքականը, որը եզրափակչում 1:0 հաշվով հաղթել է Արգենտինայի թիմին։