Սիրված դերասան Ռաֆայել Երանոսյանն այսօր նշում է ծննդյան 45-ամյակը։ Տարբեր ոլորտի ներկայացուցիչներն ամբողջ օրվա ընթացքում շնորհավորում են դերասանին, բայց ամենատարբերվող շնորհավորանքը եղավ «Կինոմոսկվա»-ի կողմից։ Ռաֆայել Երանոսյանի նկարներով է պատվել կինոթատրոնը։
Մենք զրուցեցինք հոբելյարի հետ` հասկանալու, թե նախապես նա տեղյա՞կ էր, որ նման ձևով շնորհավորանք կլինի, Ռաֆայելը նշեց.
«Ես գյուղում իմ ընտանիքի հետ եմ այս պահին նշում ծնունդս։ Դա ինձ նվեր է կինոթատրոնի տնօրեն Հովհաննես Ադոյանի կողմից։ Նա ինձ շնորհավորեց և ասաց, որ քանզի կինոյի մարդ եմ, այդ ձևով է ցանկացել շնորհավորել։ Հուզվեցի, հաճելի է շատ, շնորհակալ եմ։ Եկել եմ գյուղում նշելու ծննդյանս օրը, քանի որ շատ եմ սիրում իմ ծննդավայրը, միշտ ու ամեն իրավիճակում գյուղիս կողքին եմ»։