Foto

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ խաղափուլում

Ավարտվել է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ խաղափուլը:

6 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 4.5 միավոր և կիսում են 6-11-րդ հորիզոնականները:

Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը ունեն 4 միավոր: