Foto

Ըմբիշ Արման Անդրեասյանը կրկին Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայաստանը ներկայացնող Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում հաղթանակ տարավ և կպայքարի երկրորդ չեմպիոնական մրցանակի համար:

70 կգ քաշայինների կարգում Անդրեասյանը 3:1 հաշվով պարտության մատնեց վրացի Ակակի Կեմերտելիձեին:

Եզրափակիչում Անդրեասյանի մրցակիցը կլինի 2019 թ. աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դավիթ Բաևը:

Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, քանի որ իրեն հաղթած ըմբիշը հասավ եզրափակիչ: