Foto

Ապրիլի 8-ին շարունակվելու է Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները․ Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
Ի գիտություն լրատվամիջոցների և հետաքրքրված քաղաքացիների.
Ապրիլի 8-ին ժամը 16:00-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու ու հավանաբար ավարտվելու են Սամվել Վարդանյանի վերաբերյալ «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները։ Սամվելը շարունակելու է իր վերջին խոսքը, որը նախորդ նիստին ընդհատվել էր այն պատճառով, որ դատարանը նրան արգելել էր խոսել քաղաքական հարցերի մասին։