Foto

«Կրակոցներն ամեն օր երեկոյան սկսվում են, տևում մինչև լուսաբաց»․ Ինչ իրավիճակ է Սյունիքի գյուղերում

Սյունիքի մարզի Արավուս, Տեղ, Խոզնավար, Խնածախ գյուղերում վերջին շրջանում երեկոյան ժամերից սկսած, մինչև լուսաբաց գյուղացիները կրակոցների ձայներ են լսում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ասում է, որ այդ կրակոցներն անկանոն են․ «Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ»:

Տեղ գյուղի ավագանու անդամ, Արավուսի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է․ «Կրակոցներն ամեն օր իրիկունը 20։00-ից սկսվում են, մինչև լուսաբաց 06։00, 06։30 կրակում են։ Գյուղի վերևով էլ են գնում կրակոցները, տների վերևով էլ։ Լինում է, որ անկանոն են լինում։ Աստված չանի, մեկը պետք է զոհվի, որ նոր լուրջ վերաբերվե՞ն»։


Արգամ Հովսեփյանի խոսքով՝ ադրբեջանցիները կրակում են, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչները վախենան ու լքեն իրենց համայնքները․ «Բայց երդվում եմ,  վախեցած ու խուճապի մատնված մարդ չկա։ Մեզ համար մեր առօրյա կյանքով, մեր բոստաններով ու գարնանացանով ապրում ենք, մեր գործը անում ենք»։


Անդրադառնալով ՊՆ հայտարարությանը, Արգամ Հովսեփյանն ասել է․ «Եթե ՊՆ-ն ասում է՝ կրակոցներն անկանոն են, մենք էլ պետք է կրակենք, բա ինչո՞ւ չենք կրակում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում