Եթե Պեկինը մինչև վաղը չչեղարկի ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան մաքսատուրքերը, ապա ԱՄՆ-ն 50 տոկոս լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նախօրեին Չինաստանը 34%-ի պատասխան մաքսատուրքեր սահմանեց՝ ի հավելումն իր արդեն իսկ ռեկորդային մաքսատուրքերի, չնայած իմ նախազգուշացմանն այն մասին, որ ցանկացած երկիր, որը պատասխան քայլ կկիրառի Միացյալ Նահանգների նկատմամբ՝ մեր երկրի վրա լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելով, անհապաղ կբախվի նոր և զգալիորեն ավելի բարձր դրույքաչափերի: Ուստի, եթե մինչև Չինաստանը ապրիլի 8-ը չեղյալ չհայտարարի իր 34-տոկոսանոց ավելացումը՝ ի հավելումն իր արդեն երկարաժամկետ առևտրային չարաշահումների, ԱՄՆ-ն ապրիլի 9-ից սկսած Չինաստանի վրա 50 տոկոսի չափով ԼՐԱՑՈՒՑԻՉ մաքսատուրքեր կսահմանի: Բացի դրանից, բոլոր բանակցությունները Չինաստանի հետ՝ մեզ հետ նրանց խնդրած հանդիպումների առնչությամբ, կդադարեցվեն: Անմիջապես կսկսվեն բանակցություններն այլ երկրների հետ, որոնք նույնպես հանդիպումներ են խնդրել»,-գրել է նա։