Ցանկացած արտաքին սպառնալիքին իրանական կողմը կպատասխանի իր ամբողջ զինուժով՝ կոշտ և անհապաղ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:
«Մենք պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացումների, և վերջին հինգ տասնամյակում Իսլամական Հանրապետությունն ու իրանի ժողովուրդը բավարար քայլեր են նախաձեռնել՝ ամրապնդելու երկրի պաշտպանունակությունը, որպեսզի հնարավորություն ունենան վստահաբար և ամուր կամքով հակազդել յուրաքանչյուր ագրեսիայի:
Եթե սպառնալիքներն իրագործվեն, ապա դրանք կհանդիպեն Իրանի ամբողջ զինուժի արագ, անհապաղ և կոշտ պատասխանին»,- ըստ իրանական SNN գործակալության՝ հայտարարել է Բաղամին:
Vesti.am