Այսօր՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են «BMW X5» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Բախման հետևանքով «BMW»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին:
Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ իրենք չեն տուժել:
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Վարորդները ենթարկվել են սթափութայն փորձաքննության, եղել են սթափ: