Foto

FT-ն պարզել է՝ ինչ «խորամանկ» ծրագիր ունի Ֆոն դեր Լեյենը

Եթե ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չկարողանան պայմանավորվել ներմուծման մաքսատուրքերի շուրջ, ապա Բրյուսելը կարող է լրացուցիչ հարկեր սահմանել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է Financial Times-ը։

Խոսքը թվային գովազդից ստացվող եկամուտների հարկերի մասին է, որից, մասնավորապես, կտուժեն այնպիսի գիգանտներ, ինչպիսիք են Google-ը և Meta-ն։ Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Բրյուսելը կնախընտրեր պայմանավորվել ԱՄՆ-ի հետ և լիովին հավասարակշռված համաձայնագիր կնքել, սակայն ամեն դեպքում շարունակում է աշխատել պատասխան միջոցների լայն շրջանակի վրա:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ամբողջ աշխարհի հետ առևտրային պատերազմը, որը սկսել Է Վաշինգտոնը, լիակատար բեկման է հանգեցնում համաշխարհային առևտրում և դառնում է «շրջադարձային պահ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում»: «Մենք այլևս երբեք չենք վերադառնա ստատուս քվոյին»,-փաստել է ֆոն դեր Լեյենը։