Ուկրաինական զորքերը մեկ օրվա ընթացքում Կուրսկի ուղղությամբ կորցրել են ավելի քան 235 զինծառայող։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեկ օրում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 235 զինծառայող, ոչնչացվել է երկու մարտական զրահապատ մեքենա, յոթ ավտոմեքենա և ինժեներական մեքենա», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Կուրսկի ուղղությամբ մարտական գործողությունների ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել է ավելի քան 73 645 զինվորական, 405 տանկ, 331 հետևակի մարտական մեքենա, 301 զրահամեքենա, 2 264 մարտական զրահապատ մեքենա, 2 671 ավտոմեքենա, 601 հրետանային զենք, 53 հրթիռային համակարգեր: