Foto

ԵՄ-ն ընդունել Է իր անկարողությունը․ Guardian

Եվրոպայի երկրները չեն կարող անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նրա խոսքերը մեջբերում է բրիտանական The Guardian թերթը։

«Ոչ», - պատասխանել է եվրոդիպլոմատիայի ղեկավարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին՝ կա արդյոք հստակություն Ուկրաինայի անվտանգության կոնկրետ երաշխիքների վերաբերյալ:

Կալլասը նշել է, որ ԵՄ երկրները հստակ պատկերացում չունեն՝ ինչպես կարելի է հրադադարի հասնել առանց ռուսական կողմի վրա ճնշում գործադրելու: «Տարբեր անդամ պետություններ տարբեր կարծիքներ ունեն, երկխոսությունը դեռ շարունակվում է», - հստակեցրել է նա: