ԱՄՆ Տեխաս նահանգում կարմրուկի դեպքերի թիվը հասել է 499-ի, հայտնել է ԱՄՆ առողջապահության և մարդկային ծառայությունների նախարար Ռոբերտ Քենեդի կրտսերը։
Առողջապահության և մարդկային ծառայությունների պետական դեպարտամենտը նախկինում հայտնել էր նահանգում 422 դեպքի մասին:
«Մինչ օրս 22 նահանգներում կա կարմրուկի 642 հաստատված դեպք, որից 499-ը՝ Տեխասում»,- գրել է Քենեդի կրտսերը սոցցանցում։
Նախարարը հավելել է, որ ինքը կիրակի օրը մեկնել է Տեխաս՝ երկրորդ երեխայի մահվան ֆոնին, որը, ենթադրաբար, կապված է նահանգում կարմրուկի բռնկման հետ:
աղբյուրը՝ Lurer.com