Foto

«Կրասնոդար»-ի գլխավոր մարզիչը բացատրել է` ինչու է փոխարինել Սպերցյանին

«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը բացատրել է, թե ինչու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մինչև վերջ չի մասնակցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Ակրոն»-ի դեմ խաղին (1:0)։ Ֆուտբոլիստը փոխարինվել է 75-րդ րոպեին, գրում է armsport.am-ը։

«Վիկտոր Սան վնասվածք ստացավ «Ֆակել»-ի հետ խաղում և ստիպված փոխարինվեց։ Կողային մկանների հետ խնդիր ունի, դեռևս չի մարզվում։ Չգիտեմ, թե որքան կտևի վերականգնումը, «Զենիթ»-ի դեմ խաղին մասնակցելու որոշ շանսեր կան, բայց փոքր են։


Էդիկի դեպքում… Գիտեք, նա շատ խաղեր բաց է թողել, և երևում էր, որ արդեն հոգնել էր։ Կարծում եմ՝ դա նորմալ է։ Նախորդ խաղում նա խաղաց 30 րոպե, այսօր՝ 75։ Կարող էր հանդիպումն ավարտին հասցնել, բայց որոշեցինք ռիսկի չդիմել», – ասել է Մուսաևը մամուլի ասուլիսում։