Foto

Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

«Թանկագին հայրենակցուհիներ
Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը, որի առթիվ ցանկանում եմ ի սրտե շնորհավորել և մաղթել ձեզ և ձեր մերձավորներին խաղաղություն, բարիք և բարգավաճում:
Պահպանելով մեր մայրերի, կանանց և քույրերի նկատմամբ ավանդական մշակութային խորը ավանդույթները՝ մենք՝ տղամարդիկ, հասկանում և գնահատում ենք այն, որ դուք բոլոր ժամանակներում մնացել եք գեղեցիկ, հոգատար և դրական, շարունակում եք ցուցաբերել ձեր հիասքանչ անձնական հատկանիշները, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը, դարերի ընթացքում վտանգների ենթարկվելով, ոչ միայն կարողացել է գոյատևել, այլև պահպանում է իր ընտանեկան ավանդույթները, մշակույթը և արժանապատվությունը:

Երջանիկ եղեք»: