Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նավթի գների անկումը Ռուսաստանի տնտեսության համար ռիսկեր է պարունակում՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դ. պեսկովը հայտարարել է.
«Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք իրավիճակին, որն այժմ գնահատվում է որպես չափազանց անհանգիստ, լարված և էմոցիոնալ ծանրաբեռնված: Դա կապված է աշխարհի երկրների մեծամասնության հանդեպ Միացյալ Նահանագների կողմից մաքսատուրքեր սահմանելու հետ: Դիտարկելով համաշխարհային տնտեսության իրավիճակը՝ փորձագետներն ու շուկայի մասնակիցներն այն գնահատում են բավական լարված և բացասական սպասումներով լի»:
Vesti.am