Լեհաստանը մեծացնում է իր ռազմական և պաշտպանական ներուժը: Իշխանությունները չեն թաքցնում, որ պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բախման, և սա Վարշավայի համար ծանոթ ընթացք է։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է քաղաքագետ Օլեգ Նեմենսկին։
Նա նշել է, որ Լեհաստանի երկու խոշորագույն կուսակցությունները՝ «Իրավունք և արդարությունը» և «Քաղաքացիական կոալիցիան», ունեն նմանատիպ ընթացք, քանի որ ցանկանում են, որ Լեհաստանն ունենա Եվրոպայում ամենամեծ, մարտունակ և զինված բանակը։
Քաղաքագետի խոսքով՝ այս պահին Լեհաստանի իշխանությունները շփոթված են ԱՄՆ քաղաքականության փոփոխությունից, քանի որ այն «կասկածի տակ է դրել ռազմական հզորության աճը»։
«Այսպիսով Լեհաստանը մենակ է մնում Ռուսաստանի հետ, ինչը Վարշավայի համար անհանգստություն է առաջացնում»,- պարզաբանել է Նեմենսկին։
աղբյուրը՝ lurer.com