Foto

Բոլորը սպասում են, ահա ինչու Ադրբեջանը չի ստորագրում «Խաղաղության պայմանագիր» կոչվածը, որն իրական խաղաղության հետ որևէ կապ չունի. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Բոլորը սպասում են, ահա ինչու Ադրբեջանը չի ստորագրում «Խաղաղության պայմանագիր» կոչվածը, որն իրական խաղաղության հետ որևէ կապ չունի: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Ալիևի կողմից թիրախավորումները և նպատակադրումները բավականին ռացիոնալ է արվում, քանի որ անորոշությունների այսպիսի իրավիճակում ենք, երբ թվում էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ինչ-որ վերջանակետի են հասել, բայց հիմա տեսնում ենք, որ նրանք շատ հեռացել են այդ վերջնակետից: ԱՄՆ-ն ու Իրանն իրար հանդեպ շատ կոշտ պատասխաններով են հանդես գալիս, Թուրքիայում աննախադեպ մեծ ցույցեր են տեղի ունենում, այնտեղ ներքին քաղաքական անկայուն իրավիճակ է: Թուրքիայի այժմյան իշխանությունը Նիկոլ Փաշինյանի և Ալիևի համար համարվում էր արտաքին քաղաքական հովանոցներից մեկը, և հիմա Թուրքիայում կարող է ինչ-որ փլուզում տեղի ունենալ, և բոլորը հիմա սպասում են: Այսինքն, այսպիսի անորոշությունների ժամանակահատվածում հնարավոր չէ ինչ-որ բան կառուցել»,-ասել է նա: