4 տարվա դադարից հետո Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում օգոստոսի 1-ին տեղի կունենա Խորովածի փառատոն։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ընդգծում է՝ այս տարի ընտրել են Ստեփանավանը, քանի որ քաղաքի զբոսաշրջային ամբողջ ներուժը լավ չի բացահայտված և սրանով ուզում են իրենց ներդրումն ունենալ հանրահռչակման գործում։
Փառատոնի մեկնարկը տրվելու է ժամը 12։00-ին, գործելու է շուրջ 50 տաղավար, որտեղ խոհարարները ներկայացնելու են խորովածի իրենց մտահաղացումները։
Փառատոնին 20 տաղավար անվճար հատկացվելու է տեղի համայնքների բնակիչներին, որոնք մասնակցելու են իրենց բերք ու բարիքով, ձեռքի աշխատանքով։ Միջոցառումն ուղեկցվելու է համերգային ծրագրով։
Կազմակերպիչները պատրաստ են նաև ցանկացողների տեղափոխությունն ապահովել Երևանից։ Հանրապետության հրապարակից օգոստոսի 1-ին՝ ժամը 10։00-ին, ավտոբուսները կշարժվեն դեպի Ստեփանավան, նույն օրը երեկոյան 20։00-ին կլինի վերադարձը։
Ցանկացողները կարող են նախապես Խորովածի փառատոնի սոցիալական ցանցերիէջերում գրանցվել։ Փառատոնի մուտքն անվճար է։









