Foto

Բաքվում պահվող հայերի հարցով մի քանի անգամ դիմել եմ Պուտինին. Արա Աբրահամյան

Հայ գերիների հարցով ես կարող եմ միայն դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը մի քանի անգամ արել եմ: ArmeniaSputnik-ի հաղորդմամբ,  մամուլի կենտրոնում հայտարարեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը:

«Ալիևն ասում է. «Դատերը կվերջանան, որոշում կկայացնենք, թե ում ներենք, ում` չէ»։ Այսինքն ամեն ինչ իր ձեռքում է, անորոշություն է։ Ինչ սուտ մեղադրանք ասես չեն ներկայացրել, բայց օրինակ Ռուբեն Վարդանյանն ինչ կապ ունի տեռորիզմի հետ»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ ԱՄՆ սենատում էլ է հարցը բարձրացրել ու առհասարակ` ում հնարավոր է` ասել է։

աղբյուրը՝ tert.am