Նախապատրաստվում է ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանը տեսնում է առաջընթացը և ամերիկացի գործընկերների ցանկությունը՝ վերացնել մեր երկրների դիվանագետների համատեղ աշխատանքի համար անընդունելի խոչընդոտները»,- նշել է նա։
«Այս պահին քննարկումներ են ընթանում տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ տեսակապի միջոցով»,-ավելացրել է Լավրովը։