Foto

Բացահայտվել են մոտիվացիան վերադարձնելու ուղիները

Առօրյայի փոփոխությունը և նպատակների վերանայումը կարող են վերադարձնել մոտիվացիան: Նման խորհուրդ է տվել բիզնես հոգեբան, ճգնաժամային խորհրդատու Յուլիա Դոբրինինան Iz-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ «մոտիվացիայի պակասը ազդարարում է, որ կյանքում կամ աշխատավայրում ինչ-որ բան այնպես չի ընթացել։ Նման պահերին Դուք չպետք է ստիպեք ինքներդ ձեզ գործել, փոխարենը ավելի լավ է ընդմիջում վերցնել և հասկանալ պատճառները»: Առաջին հերթին կարևոր է ընդունել առաջ շարժվելու դժկամությունը։

Դոբրինինան նաև խորհուրդ է տվել վերանայել առօրյան և փորձել նոր բաներ։ «Առօրյան սպանում է մոտիվացիան։ Եթե ամեն օր նման է նախորդին, ուղեղը դադարում է առաջադրանքները ընկալել որպես հետաքրքիր բան»,-բացատրել է նա: Հոգեբանն առաջարկել է մոտիվացիայի կորուստը դիտարկել ոչ թե որպես խնդիր, այլ որպես սեփական ցանկություններն ավելի լավ հասկանալու և նպատակները որոշելու հնարավորություն: