Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է մնաել Մայամիի մրցաշարի պայքարից:
WTA-1000 կանանց մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 5-րդ ռակետ, ԱՄՆ ներկայացուցիչ Մեդիսոն Քեյսի հետ: Մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղում Ավանեսյանը զիջեց երկու սեթերում` 6:3, 6:3 հաշվով: