Կրասնոդարի երկրամասում Ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների անկումըհրդեհ է առաջացրել կովկասյան նավթաբազայում, որը գտնվում է գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է մարզային օպերատիվ շտաբը։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել:
Նավթաբազայում հրդեհի մակերեսըկազմել է 20 քառակուսի մետր։
Ջրամբարների արանքում գտնվող խողովակաշարը վնասվել է։
Տեղի է ունեցել հրդեհաշիջման և հովացման ավտոմատ համակարգի գործարկում։
Հրդեհին տրվել է բարդության 4-րդ աստիճան, հրդեհաշիջմանը մասնակցում է 105 մարդ և 45 միավոր տեխնիկա, հատուկ և արտակարգ ծառայություններ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ներկայումս նավթաբազայի աշխատանքը դադարեցվածէ։ Ձեռնարկությունից տարհանվել է հերթապահ հերթափոխի 30 աշխատակից։
աղբյուրը՝ lurer.com