Foto

ՀԱՄԱՍ-ը հայտարարում է Եգիպտոսի և Կատարի հետ բանակցությունները շարունակելու մասին

ՀԱՄԱՍ-ը շարունակում է բանակցությունները Եգիպտոսի և Կատարի հետ Գազայում Իսրայելի վերսկսված մարտերի ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք Եգիպտոսի և Կատարի հետ՝ պաղեստինցիների դեմ իսրայելական ագրեսիան զսպելու համար»,- ասել է նա Al Jazeera-ին տված հարցազրույցում։

Սակայն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը նշել է, որ կազմակերպությունը Կատարից դեռ չի ստացել «Գազայում պատերազմին վերջ տալու նոր առաջարկներ»։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին։

lurer.com