Foto

ՀԱՊԿ-ը կոլեկտիվ զորավարժություններ է անցկացնում Տաջիկստանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մարտի 17-20-ը կոլեկտիվ վարժանքներ է անցկացնում Տաջիկստանի Խաթլոնի շրջանում։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչը, փոխանցում է Sputnik-ը։

Զորավարժություններն ընթանում են միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի հրամանատարությամբ։

Նրա խոսքով, միջոցառումը նախատեսված է և առանցքային է կազմակերպության՝  2025 թվականին համատեղ վերապատրաստման համակարգում։

«Դա ուղղված չէ որևէ կոնկրետ պետության կամ ռազմական դաշինքի դեմ։ Եվ դրա հիմնական նպատակն է բարելավել պետությունների համատեղ աշխատանքի կարգը հավաքական անվտանգության տարածաշրջաններում իրավիճակի գնահատման, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջարկությունների և որոշումների նախագծերի պատրաստման՝ զորքերի բաղադրիչների ձևավորման և տեղակայման վերաբերյալ»,- ասել է Սերդյուկովը։

աղբյուրը՝ Lurer.com