Foto

Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից. միջազգայնագետ

Առաջիկա 1-2 ամսում Թրամփի վարչակազմը պետք է որոշի 907-րդ բանաձևի ճակատագիրը, գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Կա՛մ Թրամփը կշրջանցի բանաձևը և կսկսի ակտիվ աշխատել Ադրբեջանի հետ, կա՛մ չի շրջանցի, և Ադրբեջանը կմնա «սանկցիոն ցուցակում»։ Ավանդաբար նախագահը իր մտադրության մասին Կոնգրեսին տեղեկացնում է մինչև ապրիլի վերջ (չնչին բացառություններով)։

Սպիտակ Տան որոշումը չափազանց կարևոր ցուցիչ է Թրամփի վարչակազմի հարավկովկասյան քաղաքականության ընկալման տեսանկյունից։ Դրանով է նաև պայմանավորված Ադրբեջանի լոբբիստական ջանքերը՝ վերջին շաբաթների ընթացքում»։