Foto

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Իրաքի Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Նեչիրվան Բարզանին:

«Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ, ինչպես նաև ընդգծեցինք երկխոսության և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային կայունության վերականգնման և պահպանման գործում»,-նշել է Նեչիրվան Բարզանին: