Foto

Նոր Խարբերդում ապօրինի զենք է հայտնաբերվել

Մարտի 17-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի բնակիչներից մեկը բակում ապօրինի պահում է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն:

Ստուգման նպատակով մեկնած ոստիկաններին սեփականատերը հայտնել է, որ տան վերջնամասում գտնվող կիսաքանդ շինության ներսում` փոսի մեջ, զենք կա:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննությամբ հայտնաբերվել է հիշյալ հրացանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։